Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՆԱ-ի 15%-ը փոշիացվող եւ ստվերում կորչող գումարներ են». տնտեսագետի գնահատականը՝ նախագահի ելույթին. (Տեսանյութ)

Մայիս 19,2017 15:44

«Կա ներուժ, որպեսզի առաջիկա հինգ տարում ՀՀ-ն կրկնապատկի տնտեսական աճը: Դրա համար առաջիկա երկու տարում կարեւոր է բացահայտել, օրինակ, թե ինչպիսի եկամուտներ են թաքցվում»,- «Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով նոր ԱԺ-ի անդրանիկ նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:

Հիշեցնենք, նախագահը նշել էր. «2016-2040 թվականների ընթացքում ևս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ և հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի՝ ապահովելով մոտ հինգ և կես անգամ աճ»:

Տնտեսագետի խոսքով՝ նախագահի մատնանշածն իրատեսական է, եթե համարժեք քաղաքական գործիքներ կիրառվեն. «Մեր ՀՆԱ-ի 15%-ը փոշիացվող եւ ստվերում կորչող գումարներն են՝ մոտ 1,5-2 միլիարդ դոլար: Միջոցներ փոշիացնող տնտեսական «քաղաքականության» փոխարեն պետք է հստակ ռազմավարություն ունենալ»:

Ատոմ Մարգարյանը նկատեց, որ ՀՀ տնտեսական զարգացման գործում ռազմաքաղաքական ռիսկեր կան, մասնավորապես՝ զայրացած եւ զինվող Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է ներքին ռիսկերին, փորձագետը հույս ունի, որ քաղաքական դաշտն առաջիկա տարիներին համերաշխություն կցուցաբերի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031