Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մեկնարկել է շախմատի Վանյա Սոմովի 15-րդ միջազգային հուշամրցաշարը (մասնակցում են 2001 թ. եւ ավելի ուշ ծնված 12 շախմատիստներ), որն այս տարվանից դարձել է Եվրոպայի պատանիների «Գրան Պրիի» երեք փուլերից առաջինը: Երկրորդն անցկացվելու է այս տարվա հոկտեմբերի 3-ից 17-ը՝ Ջերմուկում:
Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը: Երկու տուրից հետո Արամը վաստակել է 1,5, Շանթը՝ 1,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ