Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա չի կատարել իր պարտականությունը». ինչո՞ւ «ԵԼՔ»-ն ԱԺ-ում բոյկոտեց նախագահի ելույթը. (Տեսանյութ)

Մայիս 19,2017 14:57

«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր Երեւանի նորընտիր ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ, դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, թե ինչու երեկ նորընտիր խորհրդարանում դաշինքի պատգամավորները բոյկոտեցին նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Հիշեցնենք, որ նախագահի հեռանալուց հետո միայն դաշինքի պատգամավորները մտան նիստերի դահլիճ:

«Մեր դաշինքը ԱԺ ընտրությունների ողջ քարոզարշավի ընթացքում պայքարել է ընտրակաշառք բաժանելու դեմ: Անգամ գնացել ենք ՀՀԿ ընտրական շտաբներ եւ ձեռք բերել ապացույցներ, որ ՀՀԿ-ն բաժանում է ընտրակաշառք: Նախագահը պարտավոր էր Սահմանադրությամբ ապահովել ընտրական գործընթացի թափանցիկությունը, որը նա չի արել: Մեր այդ քայլն ուղղված էր երկրի ղեկավարի՝ իր պարտականությունների չկատարման դեմ»,-այսպես մեկնաբանեց Տիգրան Ավինյանը:

Նա հավելեց, որ ոչ մեկը չի մոռացել Մարտի մեկը, եւ թե ինչպես է նախագահ Սերժ Սարգսյանը եկել իշխանության. «Այս փաստերն էլ են ազդեցություն ունեցել երեկվա մեր այդ ակցիայի վրա»: Իսկ կբոյկոտե՞ն, արդյոք, Երեւանի ավագանու առաջին նիստը, ըստ Տիգրան Ավինյանի, ցույց կտա իրավիճակը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031