Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին անգամ Մինսկի խումբը ստիպված մատնանշում է, որ խախտման նախաձեռնողը Ադրբեջանն է». Ֆարմանյան

Մայիս 19,2017 14:53

Այսօր ԱԺ նիստում ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությանն անդրադարձավ. «Ըստ էության, հակամարտության միջնորդական պատմության ընթացքում առաջին անգամ Մինսկի խումբը ստիպված մատնանշում է, որ շփման գծում իրավիճակի սրման եւ հրադադարի ռեժիմի խախտման նախաձեռնողը Ադրբեջանն է: Սա, ըստ էության, Մինսկի խմբի համանախագահության կողմից ստիպված քայլ է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների կատարումից՝ կապված սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման հետ»:

Ֆարմանյանն ասաց, որ բոլորը պետք է ողջունեն Մինսկի խմբի այս կոչը, իսկ Մինսկի խումբը ճիշտ կլինի մտածի նաեւ հրադադարի խախտման դեպքերի պարագայում Ադրբեջանում կրած մարդկային կորուստների տվյալների հրապարակման մասին, քանի որ Ադրբեջանը թաքցնում է մարդկային կորուստները՝ մոլորության մեջ դնելով սեփական հասարակությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031