Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի ստեղծման 70-ամյակին նվիրված 73-րդ նստաշրջանին

Մայիս 19,2017 14:27

Մայիսի 17-ից 19-ը Բանգկոկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանիայի տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 73-րդ նստաշրջանը, որը նվիրված էր հանձնաժողովի ստեղծման 70-ամյակին: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեց նաև Հայաստանի պատվիրակությունը՝ Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանի գլխավորությամբ:

Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր՝ մակրոտնտեսական քաղաքականությանը, աղքատության նվազեցմանը, առևտրին և ներդրումներին, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, բնապահպանությանը, գիտությանն ու տեխնոլոգիաներին, էներգետիկային, արտակարգ իրավիճակներում համագործակցությանը, սոցիալական զարգացմանն ու այլ բնագավառներում համագործակցությանն առնչվող խնդիրների լայն շրջանակ:

Դեսպան Մանասարյանը, հանդես գալով ելույթով, նշեց, որ Հայաստանը կարևորում է Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների՝ մինչև 2024թ. Վիեննայի գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումն ու, չնայած տարածաշրջանում ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի և երկու հարևան երկրների կողմից շարունակվող շրջափակմանը, Հայաստանը ջանքեր է գործադրում ներկա մարտահրավերները հաղթահարելու և միջազգային ու տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում հնարավորինս ներգրավվելու ուղղությամբ:

Դեսպան Մանասարյանն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության հետ կապված համագործակցության նոր հեռանկարներին, մասնավորապես՝ սահմանափակ ներքին շուկայի ընդլայնման և ներդրումների խրախուսման առումով:            Տրամադրելով մանրամասն վիճակագրական տվյալներ՝ ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրեց ՀՀ տնտեսության առաջնային ոլորտներում տեղի ունեցող կարևոր զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաև իրականացվող և նախատեսվող ծրագրերն ու նախագծերը, ՀՀ կառավարության կողմից իրագործվող ներդրումների համար նպաստավոր քաղաքականությունը:

Միջազգային և տարածաշրջանային համագործակցության խթանման գործում Սերգեյ Մանասարյանը կարևորեց նաև Եվրամիության հետ գործակցության հեռանկարներն ու հարևան Իրանի և Վրաստանի հետ իրականացվող համատեղ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը:

Նստաշրջանի արդյունքում ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ և բանաձևեր՝ ուղղված տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031