Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժամանակն է Ղարսի պայմանագիրը վերանայելու հարց դնել». Արման Նավասարդյան

Մայիս 19,2017 14:23

Դեսպան Արման Նավասարդյանը լուրջ վտանգներ է տեսնում հայկական սահմանի երկայնքով այս ամիս տեղի ունեցած ադրբեջանաթուրքական ռազմախաղերում:

«Շատ վտանգավոր քայլ էր, ոչ միայն նրա համար, որ զորախաղ եղավ, այլեւ Չաուշօղլուն հայտարարեց՝ քանի որ հայ-ռուսական համագործակցությունը ռազմական բնագավառում շատ բարձր մակարդակի վրա է, մենք էլ պետք է հասնենք այդ մակարդակին, իսկ հասնելու ճանապարհին Նախիջեւանում թուրքական ռազմաբազա ստեղծելու հարց դրեց:

Ծիծաղելին այն է, որ նա հղում է կատարում Ղարսի պայմանագրին, բայց իրականում այստեղ փաստերը գլխիվայր են դրվում, որովհետեւ ըստ այդ պայմանագրի 4-րդ, 5-րդ հոդվածների, սեւով սպիտակի վրա գրված է՝ Թուրքիան իրավունք չունի այնտեղ ստեղծել որեւէ ռազմական մի բազա կամ ուժեր եւ սա 1921 թվականին է ասվում: Եթե Թուրքիան նման քայլի գնա, ապա նրա հյուսիսային սահմանները պետք է վերանայվեն: Իմ կարծիքով»,-ասաց պարոն Նավասարդյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031