Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի կենսագրությունը

Մայիս 19,2017 14:09

Ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին Ալավերդիում:

1997թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 2006թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:

1995թ. հիմնադրել է Ալավերդու «Զարթոնք» ուսանողական միությունը:

1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավար:

1999-2002թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում ուսուցիչ:

2002-2005թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ:

2005թ. մայիսին առաջադրվել է Ալավերդու քաղաքապետի թեկնածու, 2005-2007թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 2013 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ է:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-06.12.2011թթ.` Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 06.12.2011-31.05.2012թթ.` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ մամուլի խոսնակ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2012թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում գրանցվել է ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2017թ. մայիսի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով եւ մրցանակով (2003թ.), «Հայկյան» մրցանակով («Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն ղեկավար» անվանակարգ, 2005թ.), «Գարեգին Նժդեհ» (2006թ., ՊՆ), «Անդրանիկ Օզանյան» (2008թ., ՊՆ) մեդալներով, «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2009թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով եւ հուշամեդալով (2011թ.), Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով (2013թ.), ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատվոգրով (2013թ.), «ԵԿՄ 20-ամյակ» հուշամեդալով (2014թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2015թ.), ԱՊՀ ՄԽՎ «Համագործակցություն» շքանշանով (2015թ.):

Գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը եւ ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031