Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում:
2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:
2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, 2006-2007թթ.` առաջատար մասնագետ: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ: 19.05.2008-30.09.2008թթ.` ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական: 2008-2011թթ.` ԱԺ նախագահի խորհրդական:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2015 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար: ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:
2016թ. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է:
2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում գրանցվել է ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2017 թ. մայիսի 19-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
ՀՀ Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ պարգեւատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով:
Պարգեւատրվել է «ԵԿՄ-20 տարի» հոբելյանական հուշամեդալով:
Ամուսնացած չէ:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն