Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մինչեւ 2018-ը որոշումներ կընդունի Սերժ Սարգսյանը. կգործի ավտորիտար համակարգ». Վիգեն Խաչատրյան

Մայիս 19,2017 13:28

«Արա Բաբլոյանը օդիոզ չէ, թաթախված չէ քաղաքական պատմությունների մեջ»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա համոզմամբ՝ Արա Բաբլոյանը դարձել է կոմպրոմիսային ֆիգուր. նա ընդունելի է հասարակության, բոլոր քաղաքական ուժերի և հենց ՀՀԿ-ի համար:

Ըստ պարոն Քոչարյանի՝ նորընտիր ԱԺ-ն ոչնչով չի տարբերվելու նախորդից. միայն խմբակցությունների և պատգամավորների թիվն է կրճատվել:

Դատելով երեկվա՝ 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի զարգացումներից և քվեարկությունից՝ քաղտեխնոլոգը նկատեց. «Ակնհայտ դարձավ, որ խորհրդարանում ընդդիմության ամբողջ բեռը մնացել է «Ելք»-ի ուսերին: «Ծառուկյան» դաշինքը չի կարող որպես ընդդիմադիր հանդես գալ»:

Կարեն Քոչարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը 6-րդ գումարման ԱԺ-ին համարում է և՛ ուղղված աշխարհին, և՛ ծրագրային. «Ոմանք պնդեցին, որ սա ապագա վարչապետի ելույթ էր. համաձայն չեմ: Կարծում եմ՝ սա էլիտային, քաղաքական դաշտին, բիզնես համակարգին, անվտանգության ապահովման կառույցներին ուղղված ուղերձ էր»:

Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանն էլ մտահոգիչ կանխատեսում արեց. մինչեւ 2018-ը Հայաստանում կգործի ավտորիտար համակարգ, եւ որոշումները կընդունի մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը:

Ըստ քաղաքագետի՝ նոր ձևավորված խորհրդարանն ինքնուրույն չէ. «Բանավեճեր տեղի չեն ունենա: Իսկ եթե բանավեճ տեղի չի ունենալու, հետևաբար օպտիմալ որոշում չի ընդունվելու: Օպտիմալ որոշում չընդունվելու դեպքում հասարակությունը չի արձագանքում, չի աջակցում: Իսկ մենք հասկանում ենք, որ Հայաստանի զարգացումը շատ դեպքերում պայմանավորված է հասարակական աջակցությամբ: Հակառակ դեպքում դատապարտված ես չարաշահումների ու ճահճացման»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031