Համացանցում հայտնվել է նոր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևում Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա հարձակումը: Տեսանյութը հրապարակած թուրքական «Demokrathaber.com» լրատվակայքը մանրամասնում է, որ միջադեպը տեսանկարահանվել է «Ամերիկայի ձայնի» կողմից:
Դրանում պարզ երևում է, որ Էրդողանը նախ որոշ ժամանակ իր ծառայողական մեքենայի միջից հետևում է խաղաղ ցուցարարների դեմ կազմակերպված հարձակումը, ապա դուրս է գալիս մեքենայից և շարունակում դիտել բախումը: Այնուհետև նա մտնում է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատուն, որի հարևանությամբ տեղի էր ունենում ցույցը:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի կայքում