Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը շարունակում է «Ելք»-ից ընդդիմադիր կերպար կերտելու գործը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 19,2017 12:45

Սերժ Սարգսյանը շարունակում է «Ելք»-ից ընդդիմադիր կերպար կերտելու գործը, առավել եւս, երբ նրանց հեղինակությունը կարծես թե խաթարվել է։ Երեկ՝ նոր ձեւավորված ԱԺ առաջին նիստում նա հայտարարել է հետեւյալը. «Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի երեւույթի վրա եւս։ Երբ ծանոթանում ես քվեարկություններին, տեսնում ես, որ որոշ պատգամավորներ օրենքների 95 եւ ավելի տոկոսին դեմ են քվեարկել։ Առկա է մի ընկալում, որ ընդդիմադիր պատգամավորը, ով կողմ է քվեարկել իշխանության նախաձեռնությանը, այլեւս ընդդիմություն չէ, կամ ավելի վատ՝ ծախված է։ Այս տրամաբանությունն ու մտածողությունը լավ բանի չեն հանգեցնի։ Ես ուզում եմ, որ քվեարկելիս ոչ թե այս տրամաբանությամբ առաջնորդվեք, այլ քվեարկության հիմքում դնեք մի պարզ ճշմարտություն. այդ որոշումն ինչ օգուտ ու ինչ վնաս է տալու մեր պետությանը, մեր հայրենիքին»։

Թե ովքե՞ր են իշխանությունների նախաձեռնություններին մի քանի անգամ կողմ քվեարկած ընդդիմադիր պատգամավորները՝ կարող եք դատել ինքներդ. նախորդ գումարման խորհրդարանում այդպես էին վարվում այժմ «Ելք» դաշինքի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը։ Հիշում եք բանակի 1000-ական դրամների օրինագծին Փաշինյանը կողմ քվեարկեց, նույնը՝ նաեւ Մարուքյանը։

Վերջինս միշտ կողմ է քվեարկել նաեւ կառավարության ծրագրերին ու ներկայացրած բյուջեներին, իսկ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը կեղծ օրակարգ էր հայտարարել։ Ու հիմա իր այս խոսքերով Սերժ Սարգսյանը փորձում է համոզել, թե իշխանությունների նախաձեռնություններին կողմ քվեարկելը դեռ չի նշանակում, թե ընդդիմադիր չէ։ Ասել է թե՝ փորձում է արդարացնել իր նշանակած ընդդիմության նախկին քայլերը։

Ս. Սարգսյանի քայլերի պատճառները միանգամայն պարզ են. ի վերջո, նրան հարկավոր էր ԱԺ-ում ունենալ ընդդիմություն, որը կընդունի խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանությանը կհամարի լեգիտիմ. «Ելք»-ի ներկայացուցիչները բազմիցս են նման հայտարարություններ արել։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031