Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ին իր կողքին պահելն իշխանության վրա ավելի էժան է նստում, քան երբ քաղաքական այդ ուժը «վատ ազդեցության տակ է» ընկնում. «Իրատես»

Մայիս 19,2017 12:37

Իսկ ինչո՞ւ էր անհրաժեշտ կոալիցիան «Հանրապետականին»։  Այստեղ  պատճառները բազմաթիվ են։ Նախ՝ ամենապարզունակը. նոր Սահմանադրությամբ ՀՀԿ-ի համար շատ կարևոր է ոչ միայն կայուն մեծամասնություն ունենալը, այլև որոշ դեպքերում ԱԺ-ում օրենքները պետք է ընդունվեն ձայների 3/5-ով, 2/3-ով, խորհրդարանն է ընտրելու նոր նախագահին, ուստի նրանց պետք է ձայների շատ լուրջ քանակ, ընդ որում՝ վերահսկելի ձայների։

Իհարկե, կարելի է կանխատեսել, որ առանց ՀՅԴ-ի էլ ՀՀԿ-ն կարող է լեզու գտնել այլ քաղաքական ուժերի հետ։ Սերժ Սարգսյանն ունի այնպիսի վերահսկելի ռեսուրս, ինչպիսին «Ծառուկյան» դաշինքն է։ Ամեն դեպքում, ցանկացած փոխզիջում ոչ իշխանական ուժի կողմից իր գինն ունի, և դրա համար պետք է փոխհատուցել ինչ-որ բանով։ Եվ որպեսզի նման սակարկությունների մեջ շատ չմտնեն, նախագահն ունի իր փոքր «եղբորը»՝ ՀՅԴ-ին, որի միջոցով հեշտությամբ կարող է ապահովել քվեարկության արդյունքը։ Սա առաջին ամենապարզունակ և մաթեմատիկական անհրաժեշտությամբ պայմանավորված պատճառն է։

Երկրորդ՝ չի բացառվում, որ դաշնակցության ուսերին մոտ ապագայում դրվելու է շատ լուրջ մի պարտականություն՝ ապահովել սփյուռքի լոյալությունը ՀՀ իշխանությունների որոշ ոչ պոպուլյար որոշումների նկատմամբ։ Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին է, դա կարող է լինել Արցախյան հարցը, որի վերաբերյալ որոշումները կարող են ոչ այնքան պոպուլյար լինել, և անհրաժեշտ կլինի, որպեսզի համաշխարհային կառույց համարվող դաշնակցությունն ապահովի սփյուռքահայության լոյալությունը կամ հնարավորինս փափուկ վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ։

Չի բացառվում նաև՝ վերականգնվի հայ-թուրքական հարաբերությունների հնարավորությունը։ Բացի այդ, պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ դաշնակցությանը, թերևս, ավելի լավ է մոտիկ պահել, քան բաց թողնել։ ՀՅԴ-ին իր կողքին պահելն իշխանության վրա ավելի էժան է նստում, քան երբ քաղաքական այդ ուժը «վատ ազդեցության տակ է» ընկնում։

Սրանք այն երկու պատճառներն են, որոնց հաշվարկներից ելնելով Սերժ Սարգսյանը որոշել է առաջիկա տարիներն ճամփա բռնել դաշնակցության հետ։

Սակայն ինչպես ցույց տվեց խորհրդարանում ղեկավար պորտֆելների բաշխումը, ՀՀԿ-ի ղեկավարությունը ամենևին տրամադրված չէ տուրք տալու ՀՅԴ-ի աճած «ախորժակին» և գերադասեց խորհրդարանում որևէ ղեկավար լծակ չտրամադրել կոալիցիոն գործընկերոջը։ Հավանաբար նույն միտումը կպահպանվի նաև իշխանության այլ թևերում, և ՀՅԴ-ն լավագույն դեպքում կպահպանի այն, ինչ մինչ օրս ունեցել է։

Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031