Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ 4 միլիոնին հասնելու համար Հայաստանի բնակչությունը տարեկան միջին հաշվով պիտի ավելանա 43,5 հազար մարդով. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 19,2017 12:28

Ենթադրենք՝ ելույթ գրողի կալկուլյատորը փչացած էր, բայց իշխանություններն այնուամենայնիվ ջանք ու եռանդ չեն խնայելու, եւ 2040-ին Հայաստանի ՀՆԱ-ն կազմելու է 60 միլիարդ դոլար։ Եվ մեկ շնչին, ըստ Սերժ Սարգսյանի, բաժին է ընկնելու 15 հազար։

Այսինքն՝ 2040-ին Հայաստանի բնակչությունը պիտի կազմի ուղիղ 4 միլիոն մարդ։ Հիմա (2017-ին) 3 միլիոնից մի քիչ պակաս է։ Համենայն դեպս՝ պաշտոնապես (իրականում շատ ավելի քիչ է)։ Բայց եկեք որպես հիմք ընդունենք պաշտոնական տվյալները։ Ստացվում է, որ 4 միլիոնին հասնելու համար Հայաստանի բնակչությունը տարեկան միջին հաշվով պիտի ավելանա 43,5 հազար մարդով։ Այս թիվը ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Ճիշտ է, Սերժ  Սարգսյանի    նախագահության տարիներին Հայաստանի բնակչությունը տարեկան   միջին   հաշվով   հենց այդքանով էլ նվազել է։ Այսինքն՝    ելույթ    գրողները ճիշտ են հաշվել, պարզապես կալկուլյատորի «+»  եւ «-» կոճակներն են շփոթել։

Իսկ ամենահավանականն այն է, որ ոչ մի հաշվարկ էլ չի եղել։ Պարզապես Սերժ Սարգսյանին ելույթի համար տպավորիչ թվեր են պետք եղել, ելույթ գրողներն էլ առանց երկար-բարակ մտածելու «բլթացրել են»։ Ո՞վ պիտի նստի-հաշվի: Կամ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանի ո՞ր խոստումն է կատարվել, որ նոր խոստումներին լուրջ ուշադրություն դարձնեն։ Ելույթ էր՝ կարդաց, հո կրակը չի՞ ընկել։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031