Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանը՝ Վլադիմիր Գասպարյանի մասին. «Չեմ կարծում, որ այդպիսի արարք իրեն թույլ կտար»

Մայիս 19,2017 12:10

Նախկին ոստիկանապետ, ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հարցին՝ ձեր պաշտոնավարման օրոք ձեր կառույցի աշխատողները, ոստիկանները հնարավո՞ր է ձայն ապահովեին այս կամ այն թեկնածուի օգտին՝ պատասխանեց. «Ցավոք սրտի իմ պաշտոնավարման ժամանակ ընտրություններ չեն եղել: Այնուամենայնիվ, ես դա մերժում եմ»:

Ալիկ Սարգսյանը չի կարծում, թե Վլադիմիր Գասպարյանի օրոք ոստիկանները իշխանական թեկնածուներին են կցված են նրանց են աջակցում: Նա հավելում է՝ եթե կան փաստեր, հայտնաբերել եք, տեսել եք, լրագրողական հետաքննություն արեք ու պարզաբանեք՝ դա իրականությանը համապատասխանո՞ւմ է: Հարցին՝ ՊՊԾ-ն դա ինքնաբո՞ւխ է անում՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց, որ ինչ-որ մեկը կարող է ունենա բարեկամներ, ՀՀԿ-ական հարեւաններ եւ փորձի օգնել կամ ինչ-որ մեկի դրդմամբ անել, բայց ոստիկանության կողմից կազմակերպված նման ցուցում, նման արարք չի ենթադրում, որ կարող է լինել:

Հարցին՝ համաձա՞յն եք, որ ոստիկանությանը ինչ-որ մեկը ներքաշել է այդպիսի հանցագործության մեջ՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, ոչ էլ ոստիկանապետը կներքաշվեր նման հանցագործության մեջ: Եթե ենթադրենք, որ հանձնարարությունը ոստիկանապետինն է, ես չեմ կարծում, որ այդպիսի արարք նա իրեն թույլ կտար: Հաստատ չէր անի»:

Ալիկ Սարգսյանը չի բացառում, որ եթե կան փաստեր, ապա ինչ-որ մեկն է ինքնագործունեության դիմել. «Մեծ համակարգ է, բազմահազարանոց համակարգ է, ինչ-որ մեկը կարող էր դա թույլ տալ, կարծում եմ, միջոցներ կգործեն եւ տվյալ անձը կպատժվի իր արարքի համար»:

Թե ոստիկանապետը չպե՞տք է պատասխան տա՝ նույնիսկ եթե դա իր իմացությամբ չի կատարվել՝ Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ոստիկանապետը կպատժի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031