Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը ստորագրել է ԵԽ Մշակութային ժառանգությունները վնասելու մասին կոնվենցիան

Մայիս 19,2017 12:09

Նիկոսիայում 6 պետություններ ստորագրել են Եվրոպայի խորհրդի Մշակութային ժառանգությունները վնասելու մասին կոնվենցիան:

Կոնվենցիան առաջինը ստորագրել են Հայաստանը, Կիպրոսը, Հունաստանը, Պորտուգալիան և Սան Մարինոն, ինչպես նաև Մեքսիկան, որը կազմակերպության դիտորդ երկրներից է: Կոնվենցիան բաց է մյուս երկրների ստորագրության համար:

Նոր կոնվենցիան ընդունվել է Եվրոպայի խորհրդի՝ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի շրջանակում և նպատակ ունի դադարեցնել հնությունների թալանը և դրանց թրաֆիքինգը արվեստի շուկայում:

Կոնվենցիան պաշտպանում է իրեն միացած ցանկացած պետության մշակութային ժառանգությունը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 5 վավերացումից հետո:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031