Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մանուկյան. Մնացածը «մորուց ըտե՞նց են ծնվել» (Տեսանյութ)

Մայիս 19,2017 12:05

«Ինձ ոչ թե նշանակել են, այլ ընտրվել եմ 21 000 քաղաքացու կողմից»,- խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց «Ծառուկյան» դաշինքի նորընտիր պատգամավոր Դավիթ Մանուկյանը: Վերջինս Ուկրաինայում ՀՀ դեսպան, նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի որդին է ու նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան:

Լրագրողներից մեկի հարցին` ստացվում է, Հայաստանում սերնդեսերունդ է իշխանությունը փոխանցվում, Դավիթ Մանուկյանը հակադարձեց. «Ինձ ՀՀ 21 000 քաղաքացի ընտրել է: Ես չգիտեմ՝ ում ինչ է փոխանցվել»: Հարցին՝ ո՞ր արժանիքի համար են այդքան մարդ իրեն ձայն տվել, պատգամավորը պատասխանեց. «Այդ հարցը պետք է ուղղել բնակիչներին, պետք է հարցում կատարել»:

Դիտարկմանը`հնարավո՞ր է կաշառքի միջոցով են այդ ձայները գոյացել, Դավիթ Մանուկյանը հակադարձեց. «Չկա նման բան, բացառվում է»:

Aravot.am-ի դիտարկմանն էլ` Դուք քաղաքական գործունեություն նախկինում չեք ծավալել, Դավիթ Մանուկյանը պատասխանեց. «Իսկ ներողություն, մնացած քաղաքական գործունեություն ծավալող մարդիկ մորուց ըտե՞նց են ծնվել: Աստիճանաբար դարձել են: Ես էլի եմ ասում, ինձ ՀՀ 21 հազար քաղաքացի ձայն է տվել»:

Ձե՞ր անունը հաշվի առնելով են ընտրել Ձեզ, թե՞ Ձեր հայրիկի` հարցին էլ այսպիսի պատասխան հնչեց. «Ես, իհարկե, հպարտանում եմ իմ հայրիկով, նրա անցած ճանապարհով, բայց Կոտայքի մարզի բնակիչները ընտրել են Դավիթ Մանուկյանին»:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031