Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանին դուր չեկան իր` կոռուպցիոն սկանդալներին վերաբերվող հարցերը (Տեսանյութ)

Մայիս 19,2017 11:37

«Անվտանգություն ու առաջընթաց»,- սրանք նորընտիր պատգամավոր Միհրան Պողոսյանի համար այն հիմնական թեզերն են, որոնք ինքն առանձնացրել է նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա մեկուկես ժամանոց ելույթից:

Լրագրողներից մեկը նկատեց`Սերժ Սարգսյանը խոսում էր նաև օրենքի երկիր կառուցելու մասին ու հարցրեց` Հայաստանը օրենքի երկիր դառնալուց չե՞ք վախենում: «Մենք աշխատում ենք ամեն ինչ անենք, որ Հայաստանը մի օր դառնա հարյուր տոկոսանոց օրենքի երկիր»,- ասաց պատգամավորը:

Լրագրողը շարունակեց`հարյուր տոկոսանոց օրենքի երկիր չլինե՞լն է պատճառը, որ այսօր շատ մարդիկ պատգամավորի կարգավիճակում հայտնվել են խորհրդարանում, ոչ թե այնտեղ, որտեղ իրենց արժանի տեղն է: «Գիտեք, ուրեմն գնահատականը տվել է ժողովուրդը եւ ոչ մի լրագրող, ոչ մի ՀՀ քաղաքացի, իրավունք չունի ժողովրդի ձայնը կասկածի տակ դնել: Այսօր այստեղ գտնվում են մարդիկ, ովքեր տասնյակ հազարավոր ժողովրդի ձայնի բարձրացնողն են խորհրդարանում: Եվ ես բազմիցս ասել եմ, պետք է թողնել ինտրիգները: Պետք է հասկանալ, որ այսօր մենք ունենք անելիքներ: Պետք է հասկանանք, որ այսօր ձեւավորվել է մի խորհրդարան, որը ունի անելիքներ և ժողովուրդը սպասում է: Հիմա մենք պետք է գործով ապացուցենք, որ մենք արժանի ենք եղել այդ ձայներին»,- իրեն ուղղված ակնարկը հասկանալով՝ պատասխանեց Միհրան Պողոսյանը:

Ապա նա սկսեց դասեր տալ լրագրողներին, թե ինչպե՞ս պետք է աշխատեն, լուսաբանեն իրադարձությունները, որպեսզի այդ լուսաբանումները Հայաստանում արտագաղթի պատճառ չդառնան:

Aravot.am-ի հակադարձմանը`լրագրողներին դասեր տալու փոխարեն պատասխանեք հարցին, ասաց, որ դասեր չի տալիս. «Եթե դուք շարունակեք պրովոկացիա անել, այդ ամենը ոչ մի լավ բանի չի բերի»:

Հետո արդեն լսելով իր`կոռուպցիոն սկանդալների մեջ թաթախված լինելու մասին հարցերը, Միհրան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց եւ հեռացավ:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031