Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքում ընդամենը երեք ընդդիմադի՞ր կա. «Հայկական ժամանակ»

Մայիս 19,2017 11:18

ԱԺ նախագահի պաշտոնում ընդդիմադիր խմբակցության ներկայացրած թեկնածուի օգտին «Ծառուկյան» դաշինքից հնարավոր է՝ քվեարկել է 3 պատգամավոր։ Եթե հաշվի առնենք, որ «Ելք» դաշինքը 9 պատգամավոր ունի, սակայն Էդմոն Մարուքյանը ստացել է եւս երեք ձայն, կարող ենք ենթադրել, որ այդ երեք ձայնը «Ծառուկյան» դաշինքից է։

Համենայնդեպս քիչ հավանական է, որ ՀՀԿ-ից կամ ՀՅԴ-ից քվեարկեին «Ելք»-ի թեկնածուի օգտին։ Այս երկու խմբակցությունների ղեկավարները իրենց ելույթներում հիմնավորում էին, թե ինչու չպետք է փոքրամասնությունը ԱԺ նախագահ ունենա եւ հորդորում էին ընտրել Արա Բաբլոյանին։

Մինչդեռ «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը քաղաքական որոշում է կայացրել ԱԺ նախագահի հարցում ազատ քվեարկության թողնել, յուրաքանչյուրն իր խղճի մտոք։ Ստացվում է, որ «Ծառուկյան» դաշինքում ընդամենը երեք ընդդիմադի՞ր կա։ Իհարկե, կարելի է ասել, որ մեկ քվեարկության հիման վրա նման եզրահանգումներ անելը շտապողական մոտեցում է, ու թեև դրանում տրամաբանություն կլինի։

Բայց մյուս կողմից, ինչպե՞ս կարող է պատկառելի ներկայություն ունեցող ընդդիմությունը չձգտել ստանալ ԱԺ նախագահի աթոռը։ Ընդ որում, «Ծառուկյան» դաշինքը ոչ միայն չքվեարկեց «Ելք»-ի թեկնածուի օգտին, այլև սեփական թեկնածուն չառաջադրեց։ Միքայել Մելքումյանն ասաց, որ դրա համար լուրջ քաղաքական հիմքեր կային, սակայն չմանրամասնեց, թե ինչի մասին է խոսքը։

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031