Այսօր խորհրդարանում լրագրողները փորձեցին Կարեն Կարապետյանից ճշտել, առաջարկվե՞լ էր ի վերջո իրեն ԱԺ նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, մինչեւ Արա Բաբլոյանին առաջարկելը` ԱԺ նախագահի պաշտոնում շրջանառվում էին Կարեն Կարապետյանի եւ Էդուարդ Շարմազանովի անունները:
Կարեն Կարապետյանը չպատասխանեց հարցերին: «Վերջացրեք: Արդեն ոտնահարում եք իմ իրավունքները»,- ասաց նա, երբ հարցը կրկնվեց:
ԱԺ փոխնախագահների քվեարկություններին սպասելիս Կարեն Կարապետյանը կանգնած էր Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանի հետ: Կարեն Կարապետյանին հերթով մոտենում եւ ողջագուրվում էին տարբեր պատգամավորներ:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ