«Մերոնք» հաղորդաշարի այս թողարկումն անդրադառնում է 6-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստին: Բնականաբար, ուշադրության կենտրոնում և քննարկումների թիրախում Սերժ Սարգսյանի ելույթն էր, նրա կոչերը, խրատները, անդրադարձը Արցախյան հիմնահարցին: Ինչ արդարության մասին էր խոսում Սերժ Սարգսյանը և ինչ պատկերացումներ ունի այդ եզրույթի մասին, գործնականում տեսնելու հնարավորություն բազմիցս ունեցել ենք կամ թե, իր պատկերացմամբ, ինչ արդարություն կարող են հաստատել, օրինակ, ՀՀԿ առաջադրած ռեյտինգային թեկնածուները, որոնցից շատերն առուծախի վերածեցին օրենսդրի ընտրությունները, դժվար չէ գուշակել:
ԱԺ հին ու նոր, գնացած ու ետ եկած դեմքերի, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի վերջին զրույցի վերաբերյալ` մանրամասներ ներկայացնում ենք տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ