Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերուժան Տեր-Գուլանյան. մինչեւ Իգդիր հասնելը տեսա, որ ամեն գյուղ իր Նոյան տապանն ունի. «Հրապարակ»

Մայիս 19,2017 10:37

Նոյան տապան կառուցելու գաղափարը, որի առաջարկությունն արվել է դեռ 2011-ին, մի խումբ մտավորականների կողմից, կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ «Եթե ոչ Հայաստանում, ապա էլ որտե՞ղ պետք է Նոյան տապան կառուցվի»,- ասում է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, որն ընդգրկված է այս նախագծի հոգաբարձուների խորհրդի կազմում:

Մերուժան Տեր-Գուլանյանը նկատում է, որ Նոյան տապաններ կառուցվել են ԱՄՆ-ում, Հոնկոնգում, Հոլանդիայում, անգամ՝ Թուրքիայում։ «2 տարի առաջ, երբ համահայկական խաղերի առիթով ջահավառության գնացի Արեւմտյան Հայաստան, մինչեւ Իգդիր հասնելը տեսա, որ ամեն գյուղ իր Նոյան տապանն ունի։ Իհարկե, դրանք այն չէին իրենց չափերով՝ փոքր էին, բայց դե՝ մարդիկ սարքել էին, որտեղ նստում-թեյ էին խմում, նարդի խաղում։ Այսինքն` թուրքերը, մտածելով, որ Արարատը Նոյան տապանի հայրենիքն է, եւ մարդկության սկիզբն այստեղից է, մտածել են՝ ինչո՞ւ չանել, եւ արել են»,- ասում է Տեր-Գուլանյանն ու նշում, որ եկել է մի ժամանակ, երբ Հայաստանը կարող է նախաձեռնել դա. «Խնդիրն այն է, որ նախաձեռնողները պետությունից փող չեն ուզում, որ, ենթադրենք, ասեն՝ Նոյան տապան կառուցելու փոխարեն 2 հատ շենք կառուցեք տուն չունեցողների համար։ Դա համազգային հանգանակությամբ պետք է արվի, նպատակը հենց այդպես էլ ձեւակերպված է՝ կառուցենք ազգովին»։

Տեր-Գուլանյանը չի բացառում, որ այն կառուցելու համար համահայկական դրամահավաք արվի, իսկ եթե ֆինանսավորում լինի, կարծում է, որ մոտ 3 տարում կկառուցվի, բայց մինչ այդ պետք է նախ ճարտարապետների մրցույթ հայտարարվի։

Իսկ մինչեւ մրցույթ հայտարարելն էլ պետությունը մեկ բան պետք է անի՝ տեղ հատկացնի տապանը կառուցելու համար։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031