Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս խորհրդարանը «գրպանային» է ավելի, քան` բոլոր նախորդները. «Ժամանակ»

Մայիս 19,2017 10:29

Բաբլոյանի քվեարկությունն ակամայից բացահայտում է այն, իրական, թղթով չձևակերպված մեծամասնությունն, որն ունի Սերժ Սարգսյանը խորհրդարանում(դե ակնհայտ է, որ «Ծառուկյան» դաշինքի ազատ ռեժիմով քվեարկած պատգամավորների «խիղճը» միշտ անսխալական համապատասխանում է Սերժ Սարգսյանի ճաշակին): Նման մեծամասնության պարագայում` կարելի էր խորհրդարանի նախագահ կարգել ոչ թե վաստակավոր մանկաբույժին, այլ հեռավոր մարզի լավագույն կթվորուհուն, ով գուցե ավելի հնազանդ կլիներ Սարգսյանին` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Միևնույն է` թեկնածուի ինտելեկտը, քաղաքական փորձը որևէ առնչություն չունեն և կա «մոգական» թիվը` 88 պատգամավոր:

Մարդիկ, ովքեր ֆրանսիական հայտնի «Խաղալիքը» կոմեդիայի հերոսի օրինակով, պատրաստ են անգամ իջեցնել իրենց անդրավարտիկները, եթե նման ցանկություն հայտնի բոսսը: Այս խորհրդարանը «գրպանային» է ավելի, քան` բոլոր նախորդները:

Ընդ որում, «գրպանային» է ոչ միայն Սերժ Սարգսյանի համար: Եթե վաղը Պուտինը որոշի, որ ցանկանում է ԵՏՄ-ի հիմքով վերականգնել ԽՍՀՄ-ը, այդ նախաձեռնությանը կողմ քվեարկի մեր խորհրդարանի 105 պատգամավորից 96-ը, իսկ «Ելքը» «մեծահոգաբար» կբոյկոտի նիստը, որովհետև մերժում է «մետությունը»: Մեզ մնում է աղոթել, որ Պուտինի գլխում նման ցնորք չառաջանա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031