ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել՝ հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածության մեջ մեղադրելով Ադրբեջանին:
«Համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից հավաքված տեղեկությունների՝ մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծի երկայնքով՝ հարվածելով ռազմական սարքերի: Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ի ընթացքում հայկական զինված ուժերը ականանետային կրակով պատասխան են տվել տարբեր տրամաչափի զինատեսակներից: Երկու կողմերի այս գործողությունները ցույց է տալիս հրադադարի ակնհայտ խախտումներ և ահազանգի տեղիք են տալիս:
Այս վերջին հարվածների թիրախների, ինչպես նաև զոհերի ու հասցված վնասի վերաբերյալ տվյալները հակասական են: Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են տվյալներ հավաքել և վերլուծել դրանք՝ իրավիճակի մասին ավելի ամբողջական և ճշգրտի տեղեկություն ստանալու համար:
Համանախագահները դատապարտվում են հրադադարի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հակամարտության գոտում հետագա լարվածությունը կանխելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ