Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ալավերդյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին. «Ես որ իր տեղը լինեի, ու ինձ էդքան քննադատեին, էդքան չէի լռի». «Հրապարակ»

Մայիս 19,2017 10:24

ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արմեն Ալավերդյանը պաշտոնից ազատվելուց հետո զբաղվում է մասնավոր գործունեությամբ, բայց անմիջապես բիզնեսով չի զբաղվում, այսինքն՝ իր նախկին կառույցի հետ ուղղակի շփման մեջ չէ։ Իր աշխատած տարիների մասին նա երանությամբ է հիշում եւ անգամ ակնարկում է, որ դեմ չի լինի վերադառնալ պետական ապարատ։

– Հանդիպո՞ւմ եք Ձեր նախկին ղեկավարի՝ Գագիկ Խաչատրյանի հետ, շփում ունե՞ք հետը։

– Ինչո՞ւ հենց Խաչատրյանի, կներեք… ասեմ՝ ես 20 տարի աշխատել եմ Խաչատրյան Գագիկի հետ եւ միանգամից ասեմ, որ հենց հիմա էլ եմ

հանդիպում, եթե առիթ է լինում՝ ամիսը մեկ։ Էն ժամանակները, որ ասում էին՝ ինքն ամերիկաներում է, բան, հանդիպել ենք, զրուցել ենք, իհարկե, ընթացիկ խնդիրներից ենք զրուցել, արած-չարած գործերից ենք զրուցել, իհարկե։ Իր օրոք շա՜տ մեծ աշխատանք է կատարվել։ Ես որ իր տեղը լինեի, ու ինձ էդքան քննադատեին, էդքան չէի լռի, անկեղծ ասեմ։ Ինքը համբերատար… բիզնես, կոռուպցիա, էս համակարգը, էն համակարգը, ինքը համբերատար լսեց, լսեց, լսեց, չէ՞, էդ ամեն ինչը, բայց ես Ձեզ ասեմ, էլի, էնպես չէ, որ Խաչատրյան Գագիկն էն մյուսներից ոչ շահեկանորեն տարբերվում էր, ինքը խնդիր է ունեցել իր առաջ, եւ 2008-2016 թվականը, ես Ձեզ ասեմ, ՊԵԿ-ը մեծ համակարգ է, եւ որեւիցե մեկը, որ էդքան կաշխատի եւ չի ունենա սխալներ, էն ժամանակ կասենք՝ ինքը ճիշտ չի եղել, մեծ աշխատանք է կատարել, կազմակերպչական լուրջ ջիղ ուներ։

Իհարկե, Գագիկ Խաչատրյանն իմ ընկերն է եղել, իհարկե, ինքն ինձ շատ է գնահատել ու էնքան լիազորություններ է տվել, որ ես էդ ռեֆորմներն ամբողջ թափով առաջ տանեմ։ Ես որ հիշում եմ՝ 2010-14 թթ. ինքն ինչ հնարավորություն էր տվել ինձ, թե ես ինչ խմբեր կարող էի ձեւավորել, ինչ ցուցումներ կարող էի տալ, ինչ ֆինանսատնտեսական միջոցներից կարող էի օգտվել, ռեսուրսները ոնց կարող էի տեղաբաշխել, վստահությունն ինքը տվել էր ու պահանջում էր, եւ դա մեր հաջողությունների ամենամեծ գրավականներից մեկն էր։ Մենք մեծ, երկար ճանապարհ ենք անցել, ես շատ եմ գնահատում էդ ժամանակահատվածը։

Ինչ վերաբերում է կոռուպցիային, ապա դա միշտ է եղել ՊԵԿ-ում, ցավոք սրտի, եւ դա, հիմնականում, պայմանավորված է ցածր աշխատավարձով։ Ես չգիտեմ՝ ինչքան հայրենասեր մարդիկ են պետք, որ իրենք անտեսեն ու կարողանան պետությանը նվիրված աշխատեն։

Մի անգամ լրագրողներից մեկն ինձ հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ Դուք էդքան երկար աշխատել եք պետական համակարգում, ասացի՝ երկու բան է պետք՝ հայրենասիրություն եւ աշխատասիրություն։ Եթե հայրենիքդ չսիրես, չես կարող էդ ուշ ժամերին, շաբաթ-կիրակի օրերին վարձատրություն չստանաս ու աշխատես։ Ես կերազեի մասնավոր բանկի ղեկավարի տեղակալի չափ մշտական վարձատրություն ստանալ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031