Երեկ կայացել է «Մանչեսթեր Յունայթեդի» 2016/2017 մրցաշրջանում ակումբային մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդին» խփած «կարիճ» հարվածով գոլը ՄՅՈՒ-ի երկրպագուների 57%-ը ճանաչել է տարվա լավագույն գոլ: Մխիթարյանը մեծ առավելությամբ գերազանցել է Ուեյն Ռունիին՝ 13% եւ Պոլ Պոգբային՝ 9%:
Մրցանակն ստանալու ժամանակ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն ասել է. «Անկեղծ ասած, ես տրիբունաներից պակաս տպավորված չէի: Չէի կարող պատկերացնել, որ այդպիսի գոլ կարող եմ խփել: Բայց այդ գերազանց հնարավորությունը բաց թողնել չէի կարող»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ