Վանաձոր քաղաքում կատարվում են կանաչապատման ու ծաղկապատման աշխատանքներ: Դրանք իրականացնում է քաղաքապետարանի ենթակայության տակ
գտնվող «Նեցուկ» կազմակերպությունը:
Հավանաբար վանաձորցիներից ոմանց խանգարել կամ դուր չեն եկել այդ աշխատանքները եւ որոշել են տրորել ու փչացնել: «Նեցուկի» աշխատակիցներն էլ Տիգրան Մեծ պողոտայի ողջ երկայնքով ծառերի ու սյուների վրա իրենց դժգոհությունն են հայտնել. «Ա դե մի՛ տրորեք, զզվացրիք»:
Լուսանկարները՝ ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ
«Առավոտ»
18.05.2017