Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. Մեծամասնությունը «Ազատ դեմոկրատներին» կցանկանար տեսնել խորհրդարանում

Մայիս 19,2017 15:00

Ինչպես հայտնի է, վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա հինգշաբթի՝ մարտի 18-ին: Մինչ այդ Aravot.am-ը իր ընթերցողից հետաքրքրվեց, թե ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարան չանցած ո՞ր քաղաքական ուժին կցանկանային տեսնել խորհրդարանում:

Հիշեցնենք՝ Ազգային ժողով չէին անցել «Հայկական վերածնունդը», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Ազատ դեմոկրատները», Հայաստանի կոմունիստական կուսակցությունը եւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը:

Հարցվածների միայն 8 տոկոսը կցանկանար «Հայկական վերածնունդ» կուսակցությանը տեսնել խորհրդարանում, Կոմունիստական կուսակցությանը՝ 12 տոկոսը, ՕՐՕ դաշինքին՝ 15 տոկոսը: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին խորհրդարանում կցանկանար տեսնել հարցվածների 28 տոկոսը: Իսկ հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 37 տոկոսը, վեցերորդ գումարման Ազգային ժողովում կցանկանար տեսնել «Ազատ դեմոկրատներին»:

 

ԱՄԻ ՉԻՉԱԿՅԱՆ

«Առավոտ»

18.05.2017

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031