Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձիաձետը արգելակում է միզուղիներում քարերի գոյացումը

Մայիս 19,2017 12:30

Հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ հատկությամբ օժտված դեղաբույսերից ձիաձետն ունի նաեւ բազում այլ բուժական հատկություններ: Մասնավորապես` նպաստում է օրգանիզմից թույների արտազատմանը` արգելակելով որոշ հանքային նյութերի պնդացումը: Ձիաձետը արգելակում է քարերի գոյացումը միզական օրգաններում եւ միզուղիներում: Բարերար ազդեցություն ունի ընդհանուր նյութափոխանակության վրա: Կանոնավորում է հատկապես ոսկրային հյուսվածքների աճը:

Կիրառվում է որպես միզամուղ միջոց սրտային բնույթի այտուցների դեպքում` սրտի արատներ, սրտային անբավարարություն, պիելիտների, ցիստիտների, ուռետրիտների, սրտի անոթների եւ գլխուղեղի աթերոսկլերոզի ժամանակ: Այն նաեւ օգտակար է միզածորանների եւ երիկամների բորբոքումների, միզաքարային հիվանդության, պալարախտի` թոքային եւ մաշկային ձեւեր, թութքի, արյունահոսության` հատկապես արգանդային, ժամանակ:

Բուժական եփուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 10 գրամ հումքը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 200 միլիգրամ եռացրած ջուր, փակել կափարիչով եւ 30 րոպե եփել տաք ջրի մեջ, ջրային բաղնիքում: Որից հետո սառեցնել 10 րոպե, քամել, հումքը մզել եւ թափել: Պատրաստված եփուկը հասցնել նախկին ծավալին` 200 միլիգրամ, ավելացնելով համապատասխան քանակությամբ եռման ջուր: Եփուկը պահպանել զով տեղում, մինչեւ 2 օր:

Խմել 1/4-ից 1/3-ական բաժակ, օրական 2-3 անգամ, ուտելուց մեկ ժամ հետո:
Դեղաբույսն ունի նաեւ հակացուցումներ: Չի թույլատրվում օգտագործել նեֆրիտի եւ նեւրոզի առկայության պայմաններում: Բացի հակացուցումը` ցանկացած բուժում սկսելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ՝ ցանկալի արդյունք ունենալու համար:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

18.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031