Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի օրոք կտրուկ աճել է ոչ հանցագործ անօրինական ներգաղթյալների արտաքսումների թիվը. «Ամերիկայի ձայն»

Մայիս 18,2017 21:11

«Ամերիկայի ձայն». Նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին երեք ամիսներին անօրինական ներգաղթյալների թիվը, ովքեր ձերբակալվել են ներգաղթի մասին օրենքը խախտելու համար, աճել է՝ հասնելով ավելի քան 41 հազարի՝ համեմատած 2016 թվականի նույն ժամանակահատվածի ավելի քան 30 հազարի հետ:

Քրեական անցյալ չունեցող կամ ոչ հանցագործ ներգաղթյալների ձերբակալությունների թիվն աճել է 150 տոկոսով Թրամփի նախագահության առաջին օրվանից մինչև ապրիլ ամսվա վերջը:

«Մենք կարող ենք ավելի մեծ թվով մարդկանց ձերբակալել և աշխատում ենք այդ ուղղությամբ, սակայն մեր առաջնահերթությունը հանցագործ տարրերն են: Մեր աշխատանքը կենտրոնացված է այդ ուղղությամբ»,- ասել է ներգաղթյալների և մաքսային հարցերով ծառայության ներկայացուցիչ Դեյվիդ Մերինը:

«Ճշմարտությանը չի համապատասխանում այն, որ ներգաղթյալների հարցերով ծառայությունը կենտրոնացված է միայն հանցագործների վրա: Չեմ կարծում, որ 20 տարի առաջ ալկոհոլի ազդեցության ներքո ավտոմեքենա վարելու համար ճիշտ էր անձին հանցագործ համարելը»,- ասում է Ֆրանցիսկո Մորենոն՝ Consejo de Federaciones Mexicanas Communities կազմակերպության տնօրենը:

Թրամփի նախագահության առաջին հրամանագրերից էին ներգաղթյալների հարցերի վերաբերյալ հրամանագրերը: Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ներգաղթյալներին նա բազմիցս համեմատել է հանցագործների հետ և խոսել արտաքսումների թվի աճի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031