Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ուժի մեջ մտան Սահմանադրության մի շարք դրույթներ

Մայիս 18,2017 19:33
sahmanadrutyun

2015 դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ընդունված նախագիծը, ինչպես հայտնի է մաս-մաս է ուժի մեջ մտնում։

Փոփոխությունների մի մասը պետք է ուժի մեջ մտներ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի օրը, այն է՝ այսօր:

Մասնավորապես, այսօրվանից ուժի մեջ է մտնում Սահմանադրության 90-107-րդ, 109-112-րդ հոդվածները, 113 հոդվածի 1-ին մասը, 114-րդ, 116-րդ և 121-րդ հոդվածները:

Քաղաքացիների համար առավել հասկանալի լինելու նպատակով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» պատրաստել և ներկայացնում է «գունավոր» սահմանադրություն, որում արտացոլվում են դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները՝ ըստ տեքստի գույների:

Նկատենք նաև, որ անցումային դրույթներով սահմանվում են մի շարք պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամկետներ, որոնք մենք ևս հաշվարկել ենք և ներկայացնում ենք առանձին նյութով:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031