Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ 25-ամյակին նվիրված կլոր սեղան Բրատիսլավայում

Մայիս 18,2017 19:22

Մայիսի 17-ին Բրատիսլավայի՝ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնում տեղի ունեցավ «ՀԱՊԿ-ը՝ Եվրոպայում և Ասիայում հավաքական անվտանգության, խաղաղության և կայունության ամրապնդման գործընթացի ազդեցության նոր գործոն» թեմայով կլոր սեղան, որը նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25 և ՀԱՊԿ ստեղծման 15-ամյակներին։

Ձեռնարկին, որը կազմակերպվել էր Սլովակիայում ՌԴ դեսպանության կողմից, ի թիվս այլ բանախոսների, բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Իր խոսքում դեսպան Սերյանյանը նշեց, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է նախկին ԽՍՀՄ մի շարք պետությունների կողմից հավաքական անվտանգությունն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները: Տիգրան Սեյրանյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրեց 2015-2016թթ. կազմակերպությունում Հայաստանի նախագահության արդյունքները:

ՀՀ դեսպանից բացի ելույթներ ունեցան ՌԴ դեսպան Ալեքսեյ Ֆեդոտովը, Բելառուսի դեսպան Իգոր Լեշչենյան, Ղազախստանի դեսպանության ներկայացուցիչը և Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի՝ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսեյ Պոդբերյոզկինը։ Միջոցառման ավարտին բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031