Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մոսկվայում քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկված փաստաթուղթը

Մայիս 18,2017 18:55

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը մայիսի 17-ին Մոսկվայում մասնակցել են Եվրասիական տնտեսական միության` մինչև 2025թ. թվային օրակարգի մշակման աշխատանքներին:

ԵԱՏՄ անդամ պետությունների կապի և հեռահաղորդակցության նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 24-ին Երևանում կայացած խորհրդակցության ժամանակ, որից հետո ձևավորվել էր աշխատանքային խումբ:

Մոսկվայում քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից առաջարկված փաստաթուղթը, որում ներկայացված են միասնական թվային օրակարգի հիմնական դրույթներն ու ուղղությունները:

Մասնակից երկրները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները: Հայկական կողմը հանդես է եկել փաստաթղթի երկու կետերում լրացումներ կատարելու առաջարկությամբ:

Աշխատանքային խումբը քննարկման արդյունքում որոշում է կայացրել վերամշակել փաստաթուղթը` նկատի ունենալով բոլոր կողմերի առաջարկությունները:

Նախատեսվում է մինչև հունիսի ինը այն վերջնական տեսքի բերել, ապա վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների կողմից:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031