Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կանադայում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները հանդիպեցին Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահին

Մայիս 18,2017 18:50

Մայիսի 15-ին Կանադայում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ որպես եվրոպական երկրների դեսպանների դուայենի գլխավորությամբ հանդիպում ունեցան Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ:

Հանդիպման օրակարգում էին յուրաքանչյուր երկրի հետ Կանադայի երկկողմ հարաբերությունների արդի զարգացումներից բացի նաև առևտրին և միգրացիային ու փախստականներին վերաբերող հարցերը:

Հանդես գալով ելույթով` դեսպան Եգանյանն անդրադարձավ փախստականներ ընդունելու և նրանց ապաստան տալու Հայաստանի փորձին, նշելով, որ Սիրիայից շուրջ 20000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում:

Դեսպանը նաև ներկայացրեց հայ-կանադական երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Անդրադարձ կատարվեց 2018թ. Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին:

Հանդիպման ընթացքում նախանշվեց հետագա հանդիպումներին քննարկվելիք հարցերի օրակարգը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031