Տավուշի մարզի Իջեւան քաղաքի 36-ամյա բնակչուհին ներկայանալով որպես բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ՝ Բերդի տարածաշրջանի գյուղապետերից մեկից մաս-մաս 200 հազար դոլար է վերցրել:
Մեր տեղեկություններով՝ նա գյուղապետին խոստացել է այդ գյուղում տարբեր ծրագրեր իրականացնել՝ ասֆալտապատում անել, մանկապարտեզի շենքը նորոգել եւ այլն:
Տավուշի մարզի իրավապահներն այժմ գործը քննում են, որպեսզի պարզեն՝ կնոջ գործողություններում հանցակազմ կա՞, թե՞ կատարվածը քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ