Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հարկայինի տեսուչը թաքցրել է և չի արձանագրել

Մայիս 18,2017 18:30

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  ձեռք բերված նախնական տեղեկություններով՝  ՀՀ ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության /գանձումների/ բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ առերևույթ չի կատարել ծառայողական պարտականությունները՝ թաքցրել  է սպասարկվող տարածքում գործող տնտեսվարողների իրական շրջանառությունը և չի արձանագրել տնտեսվարող սուբյեկտի աշխատողների չգրանցված լինելու փաստը, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Մայիսի 13-ին դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ և ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել ՀՔԾ:

Մայիսի 17-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ  օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ՊԵԿ Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի տեսուչ Թաթուլ Գևորգյանը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031