Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժեց «Իրավունքի Եվրոպա Միավորում» ՀԿ եւ այդ կազմակերպության մի շարք դիտորդների կողմից ներկայացված դիմումը

Մայիս 18,2017 18:25

ԿԸՀ այսօրվա հերթական նիստում քննարկեց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ եւ նշված կազմակերպության մի շարք դիտորդների կողմից ներկայացված դիմումը, ըստ որի Երեւանի ավագանու ընտրություններում իրականացված դիտորդական առաքելության ընթացքում թիվ 1, 3, 5, 10 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքում ընդգրկված մի շարք տեղամասերում խախտումներ են արձանագրվել:

Դրանք կապված են ընտրական որոշ տեղամասերից պարկերը տարածքային ընտրական հանձնաժողով տեղափոխելու ժամանակ թույլ տրված ընթացակարգային խախտումների հետ՝ եղել են ոչ պատշաճ ձեւով փակված, պարկից հանվել են փոքր պարկերը, տեղադրվել առանձին պահարանում, որից հետո մեծ պարկերը կապարակնքվել են, ընտրական տեղամասերից մեկի կազմած արձանագրության ելակետային թվերում առկա է եղել անճշտություն մեկով, մյուսում դրանք չեն համապատասխանել էլեկտրոնային սարքի միջոցով տպված կտրոնի թվերին, ինչպես նաեւ ընտրական երեք հանձնաժողովների նախագահներ գրավոր դիմում են ներկայացրել առ այն, որ ընտրողների ցուցակները թողել են պարկերի մեջ եւ ցանկանում են բացել պարկերը եւ դրանք առանձնացնել:

Ըստ դիտորդ Հայկանուշ Ռուբինյանի դիմումի, այդ պարկերը բացվել են ՏԸ անդամներից մեկի կողմից, ցուցակները հանվել են, տեղադրվել մեկ այլ պարկում, որից հետո պարկերը փակվել են ինքնակպչուն ժապավենով:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմումատուներին տեղեկացրեց, որ որպես լիազոր ներկայացուցիչներ եւ պրոֆեսիոնալ իրավաբաններ, նրանք պարտավոր էին իրենց արձանագրած ամեն մի խախտման դեպքում բերել իրավական հիմնավորումներ: Բայց, քանի որ այդպիսիք չկան, առաջարկեց նիստում ԿԸՀ անդամներին ասել, թե ինչ օրենքներ են խախտված եւ ինչ է ակնկալվում կոնկրետ պահանջով: Դրան ի պատասխան, ներկայացուցիչներին առաջարկեցին, որպեսզի ԿԸՀ-ն քննարկի դրանք եւ տեղի ունեցածին տա գնահատական: ԿԸՀ-ն մերժեց նաեւ այդ առաջարկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031