Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թեմատիկ ցուցահանդեսներ՝ Թանգարանների միջազգային օրվա առիթով

Մայիս 18,2017 18:15

Թանգարանների միջազգային օրվա առիթով, ըստ ավանդույթի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում կազմակերպվել են թեմատիկ ցուցահանդեսներ: Այս տարի ցուցահանդեսներն անցկացվել են «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին՝ թանգարանում» ընդհանուր խորագրի ներքո և թանգարաններ մուտքն էլ եղել է ազատ ինչպես  մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ Երևանի հյուրերի համար:

Թանգարանների միջազգային օրվան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը միացել է «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագիրը կրող ցուցահանդեսով, որի շրջանակում ներկայացվել են Վանին և Վան քաղաքի շրջակա տարածքներին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնց մեծամասամբ տեղեկացված են գիտական շրջանակները և այժմ դրանք ներկայացվում են նաև լայն հանրությանը:

Ժամանակակից արվեստի թանգարանն էլ օրվա առիթով կազմակերպել է «Դարի գծեր» խորագրով ցուցահանդեսը: Այստեղ ներկայացվել են Նորվեգիայում բնակվող մի ընտանիքից երեք արվեստագետների գրաֆիկական աշխատանքներ:

Կարեն Դեմիրճյանի թանգարանն էլ այցելուներին ներկայացել է «ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագիրը կրող ցուցահանդեսով: Ավելի քան 30-ամյա իրերի շնորհիվ այստեղ վերարտադրվել է խորհրդային ժամանակների մթնոլորտը, ցուցասրահում գտնվող հնաոճ հեռուստացույցով էլ ցուցադրվել են ԽՍՀՄ տարիների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր:

Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրվա առիթով անվճար է եղել ոչ միայն վերոնշյալ ցուցահանդեսների, այլև թանգարանների հիմնական ցուցասրահների մուտքը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031