Այսօր Աժ-ում խորհրդարանի նախագահ էին ընտրում։
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դժգոհում էր, որ իրենց քվեարկելու հերթ չի հասնում, հետո նկատեց, որ քվեախցիկին շատ մոտ են կանգնած հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը, Արայիկ Հովհաննիսյանը: Նա հորդորեց հեռու կանգնել, որ չտեսնեն, թե ում են քվեարկում:
Գագիկ Մելիքյանը մեզ հետ զրույցում կատակեց, որ Նաիրա Զոհրաբյանը քվեաթերթիկը 4 տակ այնպես է ծալել՝ ցանկության դեպքում էլ չէին տեսնի:
Գեներալ Մանվել Գրիգորյանը քվեարկությունից հետո ԱԺ միջանցքում հարազատ դեմքեր էր տեսնում ու ողջագուրվում:
Արարատ Զուրաբյանին տեսնելով՝ նա ուրախությամբ Սեյրան Սարոյանին բոթեց ու բացականչեց, թե՝ որ ասում եմ՝ նոր ԱԺ-ում սաղ մեր ընկերներն են, էս մարդը չի հավատում. «Կարամ ասեմ՝ Նիկոլն էլ ա մեր ընկերը»:
Սեյրան Սարոյանը հաստատեց. «Բա ինչ ա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ