Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա չհուզվե՞մ, բա մարդու ամենաերանելի բանը դա հուզվելն է». Գալուստ Սահակյան

Մայիս 18,2017 17:11

ԱԺ նախագահի ընտրության փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեց նաեւ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Մինչ քվեարկությունը լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ երբ ԱԺ-ում ձեր անունը կարդացին՝ հուզված էիք: Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բա չհուզվե՞մ, բա մարդու ամենաերանելի բանը դա հուզվելն է: Իմ հուզումները բոլորը դրական են»:

Քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողները հարցրեցին Գալուստ Սահակյանին՝ ո՞ւմ եք տեսնում ձեզ փոխարինող՝ նա պատասխանեց. «Իմ տղային»:

Հարցին՝ չի՞ տխրել, որ այլեւս ԱԺ նախագահ չի լինելու: Նա պատասխանեց. «Միշտ իմացեք` մարդ ինքը պիտի ներկայացնի իրեն, պաշտոնները դրանք ժամանակավոր գործողություններ են, իսկ կյանքի իմաստը ավելի մեծ է: Ընդհանուր առմամբ այս պահին ԱԺ նախագահ չեմ, բայց քանի որ կուսակցության փոխնախագահ եմ, գործունեությունը ավելի շատ կուսակցական աշխատանքով կլինի»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ մոտ 18 տարի ԱԺ-ում է եղել եւ բոլոր օրենքների, օրենսդրական նախաձեռնությունների հիմնական մասն իրենն է եղել։

Հարցին՝ նեղացած չե՞ք՝ նա պատասխանեց. «Ինչի՞ պիտի նեղանամ, եթե այդ որոշումների կայացման մեջ ես էլ կամ եւ երբեք պետք չի, որ մարդ փոխարինող ունենա` ամեն մարդ ինքն իր գործը կկարողանա շատ լավ կատարել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031