Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնահաստատման կարիք ունի». Արարատ Խանդոյանի գործով դատախազը նկատողություն է ստացել (Տեսանյութ)

Մայիս 18,2017 17:01

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի գործով հերթական նիստի ժամանակ վերջինիս կալանքը վերացնելու մասին միջնորդությունը դատարանը մերժեց:

Խանդոյանի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Ակնկալիք չունեինք, որ դատարանն արդար որոշում կկայացնի: Ինձ զրկում են հայտարարություններ կատարելու հնարավորությունից, միայն այդ փաստն ակնառու օրինակ է»:

Արա Ղարագյոզյանը մեզ հայտնեց, որ տեղից խոսելու համար դատախազ Հայկ Պետրոսյանը նկատողություն է ստացել դատավոր Մնացական Մարտիրոսյանից. «Մենք հայտարարեցինք, որ նա ինքնահաստատման կարիք ունի, ինչից հետո բորբոքվեց ու տեղից խոսում էր: Ասաց, որ ինքնահաստատման խնդիր չունի»:

Արարատ Խանդոյանի գործով հաջորդ նիստը նշանակվել է մյուս հինգշաբթի՝12:00-ին:

Ի դեպ, այսօրվա նիստին ներկա էին ՄԻՊ գրասենյակի երկու աշխատակիցներ, որոնք ուսումնասիրություն են ներկայացնելու Արման Թաթոյանին: Ավելի վաղ Արարատ Խանդոյանի պաշտպանն էր դիմում հղել ՄԻՊ-ին՝ խնդրելով աջակցել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031