Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի պաշտոնակատար՝ «Ժամանակավոր կառավարություն ենք, վրիպակներ ենք թույլ տալիս»

Մայիս 18,2017 16:56

Այսօր վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության նիստից առաջ հանձնարարական տվեց հանրապետությունում չաշխատող պետական գույքերի վերաբերյալ:

Կարեն Կարապետյանի խոսքերով՝ «Մենք պայմանավորվել ենք, որ Հայաստանում պարապուրդում գտնվող գույքը պետք է այնպես անենք, որ հավելյալ արժեք ստեղծի»: Նա դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝, հետաքրքրվեց, թե ինչ փուլում է այդ գույքի հաշվառումն ու ուսումնասիրությունները: Վարդան Արամյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են աշխատանքները, վստահեցրեց, որ ավելի մանրամասն կներկայացնի առաջիկայում:

Կարեն Կարապետյանն ասաց, որ պարապուրդում գտնվող գույքն աշխատեցնելու նպատակով կառավարությունը մտադիր է հարկային բեռը թեթեւացնել, ավելի կոնկրետ՝ այդպիսի գույքը աշխատեցնելու դեպքում կազատեն պրոգրեսիվ գույքահարկից:

Կարեն Կարապետյանը դիմելով Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, խորհուրդ հարցրեց այդ մտադրության վերաբերյալ: Վարչապետն այսպես դիմեց քաղաքապետին՝ «Իմիջիայլոց, Երեւանի քաղաքապետ…, այսինքն` ոչ թե իմիջիայլոց, այլ ի դեպ», Կարեն Կարապետյանը փորձելով շտկել քաղաքապետին սխալ դիմելաձեւը՝ ավելացրեց. «Դե, ժամանակավոր կառավարություն ենք, վրիպակներ ենք թույլ տալիս»:

Վարչապետի պաշտոնակատարը շնորհավորեց քաղաքապետին, դահլիճում բոլորը ծափահարեցին, Կարապետյանն էլ հավելեց. «Ամեն ինչ անելու ենք, որ Երեւանն ավելի լավը դառնա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031