Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց: Մասնավորապես անդրադարձավ հանգստյան գոտիներում դեղատների խնդիրներին: Նա առողջապահության նախարարին հանձնարարեց ուսումնասիրել Երեւանից դուրս զբոսաշրջային վայրերում, հանգստյան գոտիներում առկա շուրջօրյա եւ առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների քանակն ու տեղաբաշխվածությունը:
Կարեն Կարապետյանն այս խնդրին անդրադարձավ, քանի որ ինչպես վստահեցրեց՝ շատ վայրերում զբոսաշրջիկների առողջական խնդիրների դեպքում դեղատուն չեն գտնում:
Նրա ներկայացմամբ՝ այս խնդիրը հատկապես լուրջ է Ծաղկաձորում եւ Հրազդանում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ