Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը Երևանի ավագանու ընտրությունները համարում է հերթական կեղծված ընտրությունները

Մայիս 18,2017 16:32

Հերթական անգամ տեղի ունեցան կեղծված ընտրություններ, որտեղ ՀՀԿ-ն կրկին անգամ կիրառեց խարդախությունների իր ողջ մեքենան և խախտելով սահմանադրական կարգը՝ անց կացրեց իր թեկնածուին: Ինչպես նախորդ ընտրությունների ընթացքում, այս անգամ նույնպես ՀՀԿ-ն դիմեց զանգվածային ընտրակաշառքի մեխանիզմին, դրանով ոչ միայն խախտելով օրենքը, այն նաև նվաստացնելով նյութական դժվարությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիների:

Այս ամբողջ ընտրակեղծիքների ընթացքում իրավապահ մարմինները ոչ միայն իրենց անգործությամբ աչք էին փակում կազմակերպված զանգվածային հանցագործությունների նկատմամբ, այլ նաև առանձին դեպքերում ակտիվ ձևով մասնակցում էին կեղծիքների քողարկմանը: Մասնավորապես՝ երբ ընդդիմադիր թեկնածուները հայտնաբերվեցին և ահազանգեցին կեղծիքների մասնավոր դեպքերի մասին՝ ոստիկանությունը ոչ միայն ընթացք չտվեց ահազանգերին, այլ նաև խոչընդոտեց ընդդիմադիր թեկծնածուների կեղծիքների բացահայտման փորձերը և օգնեց ընտրակեղծարարներին կոծկել դրանք վկայող փաստերը: Հատկապես դատապարտելի է, որ ոստիկանությունը կեղծիքների քողարկման նպատակով բռնություն կիրառեց ընդդիմադիր թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ՝ վերջինիս հասցնելով մարմնական վնասվածք:

Գրանցվել են նաև ՀՀԿ ներկայացուցիչների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու և նրանց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր, որտեղ նույնպես ոստիկանությունը իր պասիվությամբ խրախուսում էր բռնությունները և մասնակցում ընտրակեղծիքների իրագործմնանը:

Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը Երևանի ավագանու ընտրությունները համարում է հերթական կեղծված ընտրությունները և խստորեն դատապարտում է ՀՀԿ ռեժիմի կողմից Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետևողական ոչնչացումը, սահմանադրական կարգի խախտումը և ավագանու ընդդիմադիր թեկնածուների իրավունքների ոտնահարումը: ՀՀԿ ռեժիմի որդեգրած հանցագործ, հակասահմանադրական միջոցներով վերարտադրվելու քաղաքականությունը կրկին ստիպում է գալ այն եզրահանգմանը, որ քանի դեռ ՀՀԿ-ն է իշխում, ընտրությունների միջոցով իշխանափոխությունն անհնար է:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը», իր շողշողուն անունին տակ, դատարկ սելոֆան մըն է, միայն օդով լեցուն փոքրիկ փուչիկ մը, 5-10 անդամներէ բաղկացած, աննշան եւ անհեթեթ բան մը: Թող փաստեն հակառակը եթէ կարող են, գոնէ 200 անձերով ցոյց մը կազմակերպելով, որեւէ քաղաքի մէջ: Մինչեւ օրս դեռ այդպիսի բան չտեսանք:

    Դասական Սփիւռքում կան տակաւին մի քանի միլիոն հայորդիներ (Հայաստանից փախած, շուռ տուածները, արդէն այլ դասակարգ են):

    Արեւմտեան Հայասատանից սեռած Սփիւռքը, իր մասսայական մեծամասնութեամբ, իր բոլոր իսկական եւ լուրջ կազմակերպութիւններով եւ հիմնարկութիւններով, գիտակցութիւնը եւ իմաստութիւնը ունի միջամուխ չըլլալու Հայաստանի եւ Արցախի քաղաքականութեան, նամանաւանդ՝ ներքին քաղաքականութեան:

    Այս հաստատման փաստը՝ այդ մեծամասնութեան եւ կազմակերպութիւնների հանդարտ լռութիւնն է, նշեալ ոլորտներում:

    Համացանցային գոռում-գոչումները կարող են խաբել միայն այն անձերը որոնց կեանքը սահմանափակուած է Համացանցի կեղծ «իրականութեամբ»:

    Իսկ Հայաստանի թերութիւններու վերաբերեալ հիւանդագին չափազանցութիւնները կը մղեն շատեր, հարկադրաբար, բառացիօրէն որպէս հակազդեցութիւն՝ հակառակ ուղղութեամբ արտայայտուելու Հայաստանի մասին… Այսինքն՝ հերքել նոյնիսկ իսկական թերութիւնները, անուղղամիտ կամ անմիտ անձերի ջաղացքին ջուր չհայթայթելու համար:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031