Լրահոս
Օրվա լրահոսը

Անլուրջ պահվածք. Հ. Նաղդալյան

Մայիս 18,2017 16:24

Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, մեկնարկեց ընդդիմության բոյկոտով ՝ «Ելք» դաշինքը դեմոնստրատիվ կերպով զերծ մնաց նախագահ Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի ելույթների ունկնդրումից: Ինչպե՞ս են վերաբերվում այս երևույթին իշխող կուսակցության ներկայացուցիչները, փորձեցինք ճշտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանից:

– Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ և գործիչ ինքն է ընտրում իր գործելակերպը, իհարկե, բոյկոտը, որպես քաղաքական պայքարի միջոց կամ գործիք, ընդունված է, գոյություն ունի , բայց, կարծում եմ, որ Հայաստանի հանրապետությունում պառլամենտարիզմի զարգացման շատ վաղ աստիճաններում է կիրառվել այն, և այսօր՝ քաղաքական այս կարևոր անցման շրջանում, որը մենք կատարում ենք, բոլորովին հարիր չէր նման անլուրջ պահվածք:

Մենք շատ լուրջ փոփոխություն ենք կատարել մեր երկրի կյանքում դեպի խորհրդարանական հանրապետություն, որը ենթադրում է շատ ավելի ծավալուն և խորքային մասնակցություն ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից և, բնական է, որ և՛ հանրության սպասելիքները, և՛ պահի կարևորությունը ակնկալում են ավելի լրջմիտ մոտեցումներ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031