Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ն առաջիկա հինգ տարում կներդնի 200 միլիոն դոլար (Տեսանյութ)

Մայիս 18,2017 16:04

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տարին փակել է 9,7 տոկոս կորուստներով: Դրանք կհասնեն 9 տոկոսի, երբ ընկերությունը 200 միլիոն դոլարի ներդրում անի: Այսօր ՀԷՑ-ի գրասենյակում հրավիրված ասուլիսում այդ մասին ասաց ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը: Նա ներկայացրեց ընկերության 2016 թվականի արդյունքները:

Հարցին, թե այս տարի Հայաստանի ատոմակայանը որոշակի ժամանակով կանգնելու է, արդյոք սա կազդի՞, որ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա, Կարեն Հարությունյանը պատասխանեց, որ սակագները ՀԷՑ-ի քննարկման կատեգորիան չեն. «Մեր մասով կարգավորումը գնում է սակագնային մարժայի, այսինքն` գնվածի եւ վաճառածի տարբերության մասով, իսկ ինչ կլինի վաճառքի, գնման սակագինը, դա սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»:

Պարոն Հարությունյանը նաեւ ասաց, որ ատոմակայանի դադարի, վերանորոգումների ժամկետը ընտրված է այնպես, որ ամենաքիչ ազդեցությունն ունենա սակագնի ձեւավորման վրա: Ըստ նրա, հնարավորություն է ընձեռվել էլեկտրաէներգիա ներկրել Վրաստանից:

Aravot.am-ի հարցին, թե ատոմակայանի աշխատանքների դադարի դեպքում որքա՞ն էլեկտրաէներգիայի պահանջարկ է առաջանում, պարոն Հարությունյանն ասաց, որ ատոմակայանը բավարարում էր 25-30 տոկոս էլեկտրաէներգիայի արտադրությունը շուկայում:

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենից նաեւ հետաքրքրվեցին, թե հաշվի առնելով կորուստների նվազումը, սակագնի էական իջեցում կլինի՞: Ի պատասխան՝ պարոն Հարությունյանն ասաց, որ կորուստների ազդեցությունը սակագնի վրա կլինի 2020 թվականից հետո:
Ըստ Կարեն Հարությունյանի, 2016 թվականի ընթացքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է 201 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ընկերության ներդրումային ծրագիրը, որով կբարելավվի լարման որակը, անջատումների հաճախականությունը, բաշխիչ ցանցերը կընդլայնվեն, ՀԷՑ-ը տեխնիկապես կվերազինվի, հաշվարկման ավտոմատացված համակարգ կներդրվի:

Aravot.am-ի հարցին, թե ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ ընկերությունում աշխատակիցների կրճատումներ սպասվո՞ւմ են, պարոն Հարությունյանն ասաց` այո: Նրա խոսքով, սակայն, կրճատված աշխատակիցները կամ այլ աշխատանքի կանցնեն, կամ մեկ տարի աշխատավարձը կշարունակեն ստանալ:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031