Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսպես շառերը բերում ու կապում եք, հերիք չի՞ ձեզ, չհոգնեցի՞ք». Վարդան Ղուկասյանը՝ լրագրողներին (Տեսանյութ)

Մայիս 18,2017 15:40

Այսօր ԱԺ-ում լրագրողները «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանից հետաքրքրվեցին՝ ձեր տղայի հետ կապված մամուլում տարբեր հրապարակումներ եղան, ի վերջո, եղե՞լ է դեպքը, թե՞ չի եղել: Նա պատասխանեց. «Ես դրա վերաբերյալ շատ գեղեցիկ պատասխանել եմ: Իմ Vardan Ghukasyan էջը կա, պատասխանը կա, շատ ԶԼՄ-ներ ներկայացրեցին: Ի՞նչն է ձեզ հետաքրքրում, ես գիտեմ, որ չկա մեկը, որ բողոք անի, չկա մի հատ վկայություն: Ես չգիտեմ դուք ինչ եք բզբզում, ես չեմ հասկանում»:՚

Վարդան Ղուկասյանը նեղված էր լրագրողներից, թե ինչու են տղայի միջադեպի մասին գրում, բայց իր հետ կապված այն դեպքերը, երբ ինքն է տուժողը՝ չենք գրում. «Բա 2007_ին, որ մահափորձ կատարվեց իմ նկատմամբ, փոխքաղաքապետն ու քաղաքապետը վիրավորվեցին, 4 հոգի աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ, որ մահացան, մինչեւ էսօր ո՞րդ եք անդրադարձել՝ ոչ մեկդ: Ամենափրկիչ եկեղեցին է կառուցվում, ՀՀ-ի ամենամեծ եկեղեցին՝ իմ կողմից, մի օր անդրադարձե՞լ եք: Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Թիֆլիսում գնեցի ես եւ հանձնեցի հայ համայնքին, մի օր անդրադառնո՞ւմ եք: Էսպես շառերը բերում ու կապում եք, հերիք չի՞ ձեզ, չհոգնեցի՞ք»:

Հարցին՝ թե այդ եկեղեցին ի՞նչ միջոցներով է կառուցել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Այ, եթե դուք մասնակցեք, մի քիչ էլ ձեր լուման դնեք, ես ձեզ կպատասխանեմ: Բոլորը գիտեն, կգաս Գյումրի՝ քեզ կասեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031