Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշում նավթ ու գազ են որոնելու

Մայիս 18,2017 15:34

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը տեղեկացնում է, որ մայիսի 17-ին մարզպետարանում կայացել է «Արմենիա Գազ Փաուեր Ինտերփրայզիս» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Ագապեի կողմից նախաձեռված հանրային քննարկում:

«Ագապե» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Քրիստինե Վարդանյանը, հետախուզման կոորդինատոր Մարիամ Սարգսյանը, ավագ երկրաբան Դավիթ Խոնդկարյանը նշել են, որ ընկերությունը նախատեսում է նավթի եւ գազի երկրաբանական ուսումնասիրություններ կատարել Տավուշի մարզի 3-րդ պայմանական տարածքում: Նրանք մանրամասներ են ներկայացրել երկրաբանահետախուզական աշխատանքների մեթոդաբանության եւ ծավալների, սեյսմահետախուզական աշխատանքների ընթացքում օգտագործվող սեյսմավիբրատորների տեխնիկական նկարագրության մասին: Նրանք նշել են, որ այդ աշխատանքները կկատարվեն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքին համապատասխան:

Փորձեցինք հանրային քննարկման մասին մանրամասներ իմանալ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, սակայն այդ վարչություն կատարած մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Իրազեկման մասնակից համայնքի ղեկավարներից իմացանք, որ հանրային քննարկման ժամանակ չի հայտարարվել, թե նավթի եւ գազի որոնումները Տավուշի որ տարածքներում են կատարվելու: Նշվել է, որ նավթ ու գազ որոնող ընկերության համասեփականատերերը Հայաստանի կառավարությունն է եւ կանադական մի ընկերություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

հանրային քննարկման լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031