Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը խոսեց իր մեղքերի մասին. Նա վստահեցրեց, որ իր պես «եղկելին ու թշվառականը» շատ մեղք է գործել (Տեսանյութ)

Մայիս 18,2017 15:27

Այսօր «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Ղուկասյանը նեղսրտեց, որ ինքը Ամենափրկիչ եկեղեցին է կառուցում, բայց լրագրողները չեն լուսաբանում դրա մասին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ավելի ճիշտ չի՞ աշխատատեղ բացել, քան եկեղեցի կառուցել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ես մի բան գիտեմ՝ երբ մեր նախնիները գաղթել են եւ որեւիցե մի տեղ բնակություն են հաստատել, առաջինը կառուցել են եկեղեցին՝ հոգեւոր տունը, հետո նոր դպրոցը: Ես կողմնակից եմ, որ ինչքան աղոթքի տներ լինի, ինչքան աղոթք բարձրանա առ Աստված, էնքան Աստված մեզ կողորմա»:

Aravot.am-ի հարցին՝ ասում են՝ ով շատ մեղք է գործում, եկեղեցի է կառուցում, դուք շա՞տ եք մեղք գործել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Այո, դու մեղք չե՞ս գործում: Եթե Նարեկացին ասում է՝ ամբողջ աշխարհի օվկիանոսները դառնային թանաք, մայրցամաքները՝ մագաղաթ, Լիբանանի անտառները դառնային գրիչ, դարձյալ չէին կարող գրել իմ մեղքերի մեկ հազարերորդ մասնիկը, եթե Ներսես Շնորհալին իր «Հավատով խոստովանիի» 24 տների վերջում ասում է՝ «Եվ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս», եթե նրանք բազմամեղ էին, ինձ պես եղկելիս ու թշվառականս ավելի շատ, քան որեւիցե մեկը: Ամենամեղավոր մարդը ես եմ բոլորիցդ: Եթե մեղք չունեք, ուրեմն ապրեք»:

Մեր հարցին՝ եկեղեցի կառուցելով՝ կարծում եք Աստված ձեր մեղքերը ներելո՞ւ է՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Երանի եկեղեցի շինողին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031