Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու ընտրություններին գործեց ուժեղին հանձնվելու ֆենոմենը» (տեսանյութ). «Ա1+»

Մայիս 18,2017 15:09

Յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքացիները հույս են ունենում, որ իրենց քվեն ինչ-որ բան կփոխի: «Սակայն ամեն անգամ արդյունքի չհասնելով՝ հիասթափվում են եւ հիասթափությունն այնտեղ է հասել, որ այս անգամ հետընտրական գործընթացներ չունեցանք եւ չունեցանք սուբյեկտ, ով կկազմակերպեր այդ հետընտրական գործընթացները»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:

ԱԺ-ի եւ Երեւանի ավագանու ընտրությունները Բորիս Նավասարդյանը գնահատում է ոչ թե մեկ քայլ առաջ կամ հետ, այլ դեպի կողք. «Բոլորը զգացին, որ ոչ մի տարբերակ չկա, քանի որ ոչ մի իրավական մեխանիզմ չի աշխատում, ու դու, ուզած-չուզած, պիտի ենթարկվես ուժեղին, եւ, փաստորեն, այստեղ տեղի ունեցավ ուժեղին ենթարկվելու, ուժեղին հանձնվելու ֆենոմենը: Մարդկանց գիտակցության մեջ հստակ ամրագրվել է՝ եթե չես ուզում խնդիրներ ունենալ, եթե ուզում ես, որ ամեն ինչ քեզ համար անվնաս անցնի, դու պետք է համակերպվես այն համակարգի հետ, որ գոյություն ունի»:

«Երբ ժողովրդին համոզում են, որ ընտրություններով հնարավոր չէ ոչինչ փոխել, ու հետո ժողովրդին տալիս են ընտրակաշառք, վարչական ռեսուրսներ են կիրառում, տեղամասերում ինչ-որ կերպ փորձում են վերահսկել՝ ինչպես քվեարկել, այս պարագայում շատ ավելի վատ է, քանի որ ամբողջությամբ հուսալքություն է առաջանում: Սա ժողովրդավարության ընդհանուր դեգրադացում է»,- նկատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031