Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո ունեցել ենք զգալի ձեռքբերումներ ու բացթողումներ». իրանագետ

Մայիս 18,2017 15:06

Իրանագետ Վարդան Ոսկանյանի համոզմամբ, Իրանում նախագահական ընտրություններին հիմնական պայքարը կգնա բարեփոխիչների առաջնորդ, գործող նախագահ Հասան Ռոհանիի եւ պահպանողական Էբրահիմ Ռաիսիի միջեւ:

«Հիմնական պայքարը ծավալվելու է այս երկու թեկնածուների միջև: Այս փուլում բավականին բարդ է կանխատեսել ֆավորիտներից որևէ մեկի հաղթանակը, որովհետև սոցհարցումների արդյունքում նրանց հնարավորությունները գրեթե հավասար են: Բայց իրանցի ընտրողը չափազանց անկանխատեսելի է և հաճախ է փոխում իր որոշումները: Այնպես որ, ամեն ինչ վճռվելու է հենց ընտրության օրը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց իրանագետը:

Նա նկատեց նաեւ, որ հարեւան Իրանում, ի տարբերություն Հայաստանի, ընտրություններին ձեւավորվել է բանավեճային մշակույթը, ինչի մասին վկայում են թեկնածուների բանավեճերը ու քաղաքական տեխնոլոգիաների կիրառումը.

«Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա նա ազատ է իր կամարտահայտության հարցում: Այդուհանդերձ, շատերի համակրանքը գործող նախագահի կողմն է, բայց կան նաև մարդիկ, ովքեր պաշտպանում են Ռաիսիին»:

Անդրադառնալով հայ- իրանական տնտեսական հարաբերություններին՝ պարոն Ոսկանյանը նկատեց, որ. «Պատժամիջոցներից հետո ունեցել ենք զգալի ձեռքբերումներ ու բացթողումներ: Գլխավոր ձեռքբերումը երրորդ բարձրավոլտ էլեկտրակայանի կառուցումն է: Իսկ կարեւոր բացթողումը կոմունիկացիոն խնդիրն է Հայաստանի եւ Իրանի միջեւ: Խոսքը երկաթուղու կառուցման եւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու մասին է, որոնք ոչ մի կերպ դեռ ի կատար չեն ածվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031